Մատչելիության հղումներ

Գերմանիան վտարում է Համբուրգի «Իսլամական կենտրոնի» առաջնորդին


Համբուրգ, Գերմանիա
Համբուրգ, Գերմանիա

Համբուրգի ներքին գործերի դեպարտամենտը «Իսլամական կենտրոնի» (IZH) առաջնորդին տեղեկացրել է, որ նա վտարվում է երկրից և հեռանալու համար 2 շաբաթ ժամանակ ունի։ Ծանուցման մեջ նշված է, որ եթե Մոհամադ Հադի Մոֆաթին մինչև սեպտեմբերի 11-ը չհեռանա, ապա կենթարկվի արտաքսման։

Համբուրգի ներքին հետախուզական գործակալության տվյալներով՝ որպես IZH-ի ղեկավար նա Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի պաշտոնական տեղակալն է Գերմանիայում և փորձել է իսլամական հեղափոխություն իրականացնել այնտեղ։

Անցած հուլիսին Գերմանիայի իշխանություններն արգելել են «Իսլամական կենտրոնի» և նրա դուստր կազմակերպությունների գործունեությունն «արմատական իսլամիստական նպատակներ հետապնդելու համար»։ Նրանց առնչվող կայքերն ու սոցցանցերի հաշիվները փակվել են։

Համբուրգի «Իսլամական կենտրոնը» փակելու կապակցությամբ Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Իրանի արտգործնախարարություն։

Համբուրգի «Իսլամական կենտրոնին» է պատկանում Գերմանիայի ամենահին մզկիթներից մեկը, որը հայտնի է իր փիրուզագույն տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG