Մատչելիության հղումներ

Գայլի հարձակումից հետո հիվանդանոց տեղափոխված տղամարդու վիճակը դեռ ծանր է, նրա դեմքի ոսկրերն են վնասվել

Գորիսում գայլի հարձակումից տուժած տղամարդը
Գորիսում գայլի հարձակումից տուժած տղամարդը

Երեկ Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։

Ինչպես հայտնել էր Գորիսի ԲԿ-ի խոսնակ Արև Աբելյանը, նրանք մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն։ Մեկի վիճակը ծանր էր գնահատվել։

Երեկոյան Գորիսի հիվանդանոցը գիշատչի ժանիքների տակ ընկած ևս 5 հոգու է ընդունել։

«Գորիս» ԲԿ-ի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի փոխանցմամբ՝ երեկ ժ. 18։00-ի սահմանում առաջինը ծանր վիճակում գտնվողին են տեղափոխել բուժկենտրոն։ Նրա տեղեկացմամբ՝ հետո իրենց մեքենաներով հիվանդանոց են հասել մյուս տուժածները՝ մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։ Բոլորը նույնն են ասել՝ «գայլ էր»։

Շտապօգնության մեքենայով հիվանդանոց հասած տղամարդու վիճակը դեռևս ծանր է, գայլը նրա դեմքի նույնիսկ ոսկրերն են վնասել։

Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս՝ ըստ տուժածների, սա է եղել գայլի կամ՝ գայլերի երթուղին։

Խոսում են, որ տարածքում երեք գայլ է պտտվել։ Բայց բոլորը միայն մեկի՞ն են տեսել, թե՞ տարբեր են եղել, դա հայտնի չէ։

Գորիսում գայլի հարձակումից տուժած տղամարդը
Գորիսում գայլի հարձակումից տուժած տղամարդը

Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած տղամարդու վրա գայլը հարձակվել է Քարահունջի իր տան բակում, որդին բահով մոտակայքում է եղել, և այդպես է նրան հաջողվել փրկվել։

Գորիսում գայլի հարձակումից տուժած տղամարդը
Գորիսում գայլի հարձակումից տուժած տղամարդը

Գորիսի հիվանդանոցի փոխտնօրենի խոսքով՝ բոլոր տուժածները հսկողության տակ են, ստացել են կատաղության ու փայտացման դեմ պատվաստումները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG