Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի, հայտնում է Գորիսի ԲԿ-ի խոսնակ Արև Աբելյանը։
Ինչպես հայտնում է Արև Աբելյանը, նրանք, մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Մեկի վիճակը ծանր է։
«Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են», - սոցցանցում գրել է խոսնակը:
ՆԳՆ փրկարար ծառայությունը դեռևս դեպքի մասին չի հաղորդում: