Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի ճգնաժամի շուրջ իրավիճակի վերաբերյալ։
«Ռուսական կողմը դեսպանին ներկայացրել է իր հիմնական մոտեցումները քաղաքական ու դիվանագիտական լուծումների որոնման հարցում՝ ընդգծելով կոնֆլիկտի հիմքերի վերացման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Պաշտոնական գրության մեջ նաև նշվում է, որ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, հաստատվել է «տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերի համար հետագա համագործակցության փոխադարձ ձգտումը»։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ։