Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ իրականացվել են խուզարկություններ:

ՔԿ-ն հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Քննչականը հունիսի սկզբին հայտարարել էր, որ դեռ կրթության նախարար եղած տարիներին Արմեն Աշոտյանը այնպես է արել, որ Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքն օտարվել է այն ժամանակ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն: Ընդ որում, գույքի արժեքը 208 միլիոն դրամ էր: Ըստ Քննչականի, գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է Խաչատրյանների մտերիմի անունով, հետո մոտ երեք անգամ էժան՝ 75 միլիոն դրամով վաճառվել Գագիկ Խաչատրյանի որդուն: Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը աբսուրդ է որակել մեղադրանքը:


XS
SM
MD
LG