Մատչելիության հղումներ

«Մեզ ծանոթ աշխարհակարգն այլևս գոյություն չունի». Դանիայի վարչապետ

«Աշխարհակարգը, որի համար մենք պայքարում էինք 80 տարի շարունակ, այլևս գոյություն չունի և էլ երբեք չի վերադառնա», - այսօր հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը։

Դանիական կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպայի համար առաջ շարժվելու միակ տարբերակը միասնական դիրքորոշմամբ հանդես գալն է։

«Մենք պետք է փորձենք նաև սերտ կապեր պահպանել Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, մենք ամերիկացիների հետ նույն մտահոգություններն ունենք կապված Արկտիկայում անվտանգության ապահովման հետ», - նշել է Ֆրեդրիկսենը։


XS
SM
MD
LG