Մատչելիության հղումներ

Ֆրանսիան չի վախենում Իսպանիայից, սակայն գիտակցում է մրցակցի ուժը, ասում են ֆուտբոլիստները

Ֆրանսիայի հավաքականը չի վախենում Իսպանիայից՝ երեքշաբթի կայանալիք Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի հանդիպումից առաջ, հայտարարել է պաշտպան Իբրահիմա Կոնատեն։ Նա, սակայն ընդգծել է, որ ֆրանսիացիները լիովին գիտակցում են մրցակցի բարձր որակն ու գրեթե անթերի պաշտպանական գիծը։

Իսպանիան ամբողջ մրցաշարում բաց է թողել ընդամենը մեկ գոլ՝ հասնելով քառորդ եզրափակիչ:

Ֆրանսիայի հավաքականը, որը 2018 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ չորս տարի անց՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, շատ լավ է ճանաչում Իսպանիային։ Ֆրանսիացիները պարտվել էին իսպանացիներին ինչպես Եվրո-2024-ի կիսաեզրափակչում, այնպես էլ անցյալ տարվա Ազգերի լիգայի կիսաեզրափակչում։

«Դու չես կարող որևէ մեկից վախենալ», - մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի կենտրոնական պաշտպան Կոնատեն։ «Մենք հիմա հնարավորինս լավ կպատրաստվենք և հուսով ենք, որ վերջնական արդյունքը մեր օգտին կլինի»։

«Իսպանիան բացառիկ թիմ է՝ անհատական բարձր որակներով, ուստի մենք չենք կենտրոնանա միայն մեկ խաղացողի վրա, չնայած Լամին Յամալը հիանալի խաղացող է», - ասել է Կոնատեն:

Ֆրանսիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մաքսենս Լակրուան էլ նշեց.- «Ես չէի ասի «վախ», բայց մենք գիտակցում ենք նրանց որակը: Մենք հարգում ենք նրանց։ Նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ, բայց մենք ուզում ենք հաղթել»։

XS
SM
MD
LG