Financial Times թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուղղակի շփումների մեջ է Կանադայի Ալբերտա նահանգն անկախ պետություն հռչակելու կողմնակիցների հետ։
Թերթի տեղեկություններով՝ 2025 թվականի ապրիլից ի վեր «Ալբերտայի բարգավաճման նախագիծ» անջատական շարժման ներկայացուցիչները երեք անգամ հանդիպել են Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ։
«Եվս մեկ հանդիպում նախատեսվում է փետրվարին։ Դրա ընթացքում անջատակաները պատրաստվում են Միացյալ Նահանգների 500 միլիոն դոլարի վարկ խնդրել՝անկախության հանրաքվեի անցկացման դեպքում Ալբերտայի կարիքները հոգալու նպատակով», - գրում է Financial Times-ը։
Սպիտակ տունը հանդիպումների փաստը հաստատել է՝ նշելով սակայն, որ Վաշինգտոնը «Ալբերտայի բարգավաճման նախագծին» որևէ աջակցություն չի ցուցաբերում։ Ալբերտան Կանադայի մեծությամբ չորրորդ նահանգն է, հարուստ է նավթային ռեսուրներով և բնական գազով։