Մատչելիության հղումներ

Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիք է մնացել

«Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիք է մնացել»,- այսօր հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը AP գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

Բիրոլի խոսքով՝ «էներգետիկ շուկան երբեք նման ճգանաժամի չէր բախվել»։ Վառելիքի շուկայում ծագած իրավիճակի պատճառը Հորմուզի նեղուցի արգելափակումն է։ Դրա հետևանքով, ըստ AFP գործակալության, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Իրաքի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից միջազգային շուկա մատակարարվող էներգակիրների ծավալը նվազել է 96 տոկոսով։

XS
SM
MD
LG