Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վրացական Կուլևի նավահանգստի դեմ պատժամիջոցներ չի կիրառի

Վրաստան - Կուլևիի նավթային տերմինալը արբանյակային լուսանկարում, արխիվ
Վրաստան - Կուլևիի նավթային տերմինալը արբանյակային լուսանկարում, արխիվ

Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից օգտագործվող վրացական Կուլևի նավահանգստի նկատմամբ՝ հեռացնելով այն Ռուսաստանի դեմ սանկցիոն 20-րդ փաթեթից։ Այս մասին հայտնել է ԵՄ պատժամիջոցների գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ՛Սալիվանը։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիին հղած նամակում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «վրացական իշխանությունները և SOCAR-ը պարտավորվել են իրենց գործունեությունը խստորեն համապատասխանեցնել ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին»։


XS
SM
MD
LG