Մատչելիության հղումներ

«Եթե Ծառուկյանը շպիոն է, թող ինձ գնդակահարեն, եթե չապացուցվի՝ պետք է գա, մտնի իմ առյուծի մոտ». Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավով այսօր Շիրակի մարզում էր։ Ախուրյանում Ծառուկյանն անդրադարձավ վերջին օրերին ամենաթեժ քննարկվող հարցերին՝ իրեն պատկանող Արարատ ցեմենտի պետականացման, ինչպես նաև իր ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի հասցեին պետական դավաճանության մասին իշխանությունների հնչեցրած մեղադրանքին։

«Ես ձեզ կարող եմ մասսայական ասել՝ եթե ապացուցեն, ես անմիջապես իմ վերջին ընկերոջը կգնդակահարեմ, բայց եթե չէ՝ պետք է պատիվ պահանջել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նա խոսեց նաև իր հասցեին հնչող մեղադրանքներից.

«Եթե հայտարարում են՝ Ծառուկյանը շպիոն է, ինձ թող գնդակահարեն, իմ ցանկությամբ թուղթը գրեմ...եթե չէ, արտահայտողը պետք է գա, մտնի իմ առյուծի մոտ՝ իր ցանկությամբ։ Թե չէ՝ դատարկ-դատարկ խոսելով, մարդկանց վրա ցեխ շպրտելով չի, ժողովուրդ ջան, արած բան չունեն, ասելու բան չունեն, ժողովրդի համբերությունը հելել է, էսօր փոփոխություն է պետք, ժողովուրդ»,- իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ընթացքում վարչապետն անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի «բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»:

Անդրադառնալով այս հայտարարությանը, Ծառուկյանն այսօր պահանջեց հստակություն մտցվի՝ դա ժողովրդին վերադարձվելո՞ւ է.

«Միայն ասելով, ձերբակալելով, վախեցնելով չի... նույնն ասել էին՝ եթե հանկարծ քննադատեց, ցեմենտի գործարանը վերցնելու են։ Ես գիտեի դա։ Պատասխանեմ, որ ես երբեք չեմ կարող ունեցվածքն իմ հայրենիքի հետ փոխեմ։ Անօրինական անելու են, թող անեն, դրա համար պատասխան են տալու»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Գյումրի ուղևորվելիս Ծառուկյանը լսել էր, որ վարչապետը կրկին անդրադարձել է իրեն։

«Ստեղ պրոբլեմը գիտե՞ք՝ որ նա ա իրա հետ կապված։ Ախր, դու, իրոք, չես կարա իջնես էդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում, դու կիջնեիր, իջնելու համար դու պետք է գետինը մտնես, այսինքն՝ գետնի վրա պետք է չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսից ցածր է։ Եվ հիմա, ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում և բացահայտվում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար նշում է, որ իր «կլասը չի գցի»։

«Ես հիմա ուզում եմ ասեմ՝ պարոն վարչապետ, ես ո՞ր արածիս համար պիտի գետնի տակ մտնեմ, դու ես զոհերը տվել, դու ես հողերը հանձնել, դու ես վիրավորները տվել, դու ես Ալիևին էդքան արյուն թափելուց, ամեն ինչից հետո շնորհակալություն հայտնում, 8 տարի ժողովրդին խաբելով, էսօր էլ ցույց տվեց՝ ուզում ես մեր հողերը տաս, ճանապարհը փակես, դու պիտի մտնես նենց, որ վաբշե չերևաս գոնե»,- ասաց Ծառուկյանը՝ արձագանքելով վարչապետին։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաջորդ կանգառը Գյումրիում էր, նա Դրամատիկական թատրոնում փակ հանդիպում անցկացրեց ընտրողների հետ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG