Մատչելիության հղումներ

Էստոնիան լիարժեք մաքսային հսկողություն է սահմանում Ռուսաստանի հետ սահմանին

Էստոնիա-Ռուսաստան սահման, արխիվ
Էստոնիա-Ռուսաստան սահման, արխիվ

Էստոնիան այսօրվանից լիարժեք մաքսային հսկողություն է սահմանում Ռուսաստանի հետ սահմանին, հայտնում է ERR-ը։

Նշվում է, որ նախկինում ստուգումն իրականացվում էր պատահականության սկզբունքով։

Ըստ ERR-ի՝ կստուգվեն ոտքով սահմանը հատողներն ու նրանց ուղեբեռները։ Իսկ սահմանը մեքենայով հատելու պարագայում, կստուգվեն և՛ տրանսպորտային միջոցը, և՛ փոխադրամիջոցում գտնվող իրերը։

Այս որոշումը տարածվում է սահմանի երեք՝ «Նարվա», «Կոիդուլա» և «Լուհամաա» անցակետերի վրա։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը պարզաբանել է՝ մաքսային խիստ հսկողություն է սահմանվում՝ Էստոնիայի տարածքով արգելված ապրանքների փոխադրումը կանխելու համար։ Ֆինանսների նախարար Յուրգեն Լիգան էլ մանրամասնել է՝ բեռների մեջ «շատ կասկածելի, օրինակ, ռազմական կամ խառը օգտագործման իրեր են լինում»։

XS
SM
MD
LG