Մատչելիության հղումներ

Ես չեմ ուզում, որ քրդերը հարձակում սկսեն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ էթնիկ քրդերը ցամաքային հարձակում սկսեն Իրանի ռեժիմի դեմ՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են նրանք «վիրավորվում և սպանվում»։

«Ինչպես գիտեք, մենք շատ բարեկամական ենք քրդերի հետ, բայց չենք ուզում պատերազմն ավելի բարդ դարձնել, քան այն արդեն իսկ կա: Այո, ես դա բացառել եմ։ Ես չեմ ուզում, որ քրդերը մտնեն։ Ես չեմ ուզում, որ քրդերը վիրավորվեն և սպանվեն: Նրանք պատրաստ են մտնել, բայց ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում, որ նրանք մտնեն։ Պատերազմը բավականին բարդ է առանց քրդերի ներգրավման», - նշել է Թրամփը։

Օրերս Թրամփը Reuters-ին ասել էր, որ ինքը «ամբողջովին կողմ» կլինի իրանցի քուրդ մարտիկների հարձակմանը՝ ի աջակցություն ԱՄՆ-Իսրայել պատերազմի։

«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ուզում են դա անել։ Ես լիովին կողմ կլինեմ դրան», - նշել էր նա։

Քրդերը կազմում են Իրանի բնակչության մոտ 10 տոկոսը և հիմնականում ապրում են երկրի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի երկայնքով։ Իրանը վաղուց մեղադրվում է երկրի էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի նկատմամբ ճնշման և խտրականության մեջ։


XS
SM
MD
LG