Մատչելիության հղումներ

Երևանը ցավակցում է Անկարային՝ լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի հարազատներին՝ նշելով՝ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։

Գործադիրի ղեկավարը վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Այսօր ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է ցավակցել Անկարային հրդեհի կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Նախօրեին Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, ավելի վաղ հաղորդվել էր 66 զոհի մասին, ավելի քան 50 մարդ այրվածքներ է ստացել։

Հրդեհի բռնկման պատճառները հետաքննվում են: Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ այս գործով արդեն 9 կալանավորված կա, այդ թվում՝ հյուրանոցային համալիրի սեփականատերը:

XS
SM
MD
LG