Մատչելիության հղումներ

Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մեծ Եղեռնի տարելիցի նախօրյակին ամեն տարի հազարավոր քաղաքացիներ նախ հավաքվում են Հանրապետության հրապարակում, ապա ջահերով քայլում դեպի հուշահամալիր:

ՀՅԴ-ի երիտթևի կազմակերպած միջոցառմանը սովորաբար այրում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները: Այս տարի, ըստ լուսանկարների և տեսանյութերի, այրեցին միայն Թուրքիայի դրոշը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգն առաջ տանող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի դատապարտեց այդ երկրների դրոշների այրումը:


XS
SM
MD
LG