Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորեց Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մորը:
Ըստ Գլխավոր դատախազության՝ փոքրիկ տղային մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը։ Նա ավելի վաղ ձերբակալվել էր:
Փոքրիկ տղան՝ Ալեքսը, այժմ «Արաբկիր» բուժկենտրոնում է, վերակենդանացման բաժնում:
Նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին էր մայրը թողել փոքրիկին, որ վարձով տուն ճարի։
Փոքրիկի մոր հետ «Ազատությունը» ողբերգության օրն էր խոսել։ Ասել էր՝ այդ զուգընկերուհին իր ընկերուհին է, չի հավատում, որ այդպիսի բան եղած լինի։ Ընդամենը մեկ տարեկան ու երկու ամսական երեխային ուրիշների մոտ թողնելը բացատրել էր կացարան փնտրելու ցանկությամբ։
Կոջ չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում են: