Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցրել է անվտանգության ոլորտում համագործակցության «նոր քայլերը»:
«Սա վերաբերում է առաջին հերթին այն ոլորտներին, որոնցում մենք կարող ենք աջակցել Թուրքիային՝ մասնագիտական գիտելիքներով, տեխնոլոգիաներով և փորձով», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն այսօր Ստամբուլ է ժամանել՝ Թուրքիայի նախագահի հետ բանակցելու:
Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը Զելենսկիին հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին: