Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու, հայտարարել է Զելենսկիի մամուլի խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ Զելենսկին կհանդիպի նաև Պատրիարք Բարդուղիմեոսի հետ։
Այցը տեղի է ունենում Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև զրույցից մեկ օր անց:
«Ժամանել եմ Ստամբուլ, որտեղ կարևոր հանդիպումներ են նախատեսված։ Նախապատրաստվել են բովանդակալից բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մենք աշխատում ենք մեր գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա բանակցությունների թեմայի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։ Ուկրաինան վերջերս անվտանգության համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի հետ և ասում է, որ նմանատիպ պայմանավորվածությունների շուրջ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի մի շարք այլ պետությունների հետ։