Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
Մարթա Կոսը X-ի իր էջում գրել է, որ քննարկել են ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։
Ադրբեջանական APA-ն էլ հայտնում է, որ հանդիպման ընթացքում Ալիևն ու Կոսը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությանը:
Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։