Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար


«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են, և մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ նախաձեռնություններին և կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք կիրառել մեր գործիքները ոչ միայն ձեր նշած [«Թրամփի ուղի»-խմբ.] նախագծի համատեքստում, այլև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռևս երկու տարի առաջ», - այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը:

Դեսպանը հավելել է նաև. «Եվրոպական Միությունը մշտապես և հետևողականորեն աջակցում է խաղաղությանն այս տարածաշրջանում, և մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունը գալիս է: Իհարկե, շատ մանրամասներ դեռևս պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք որպես Հայաստանի, հայ ժողովրդի, Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր՝ սատարելու ձեզ այս գործընթացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG