Մատչելիության հղումներ

ԵՄ-ից հայտարարում են՝ ԱՄՆ-ի սպառնալիքները Իսպանիային սպառնալիք են ողջ Եվրամիությանը

Եվրոպական Միության արդյունաբերության հարցերով հանձնակատար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ Իսպանիայի հետ առևտուրը դադարեցնելու սպառնալիքները ուղղված են ամբողջ Եվրամիությանը։

«Մեկ անդամ պետությանը հասցված սպառնալիքը սպառնալիք է ամբողջ Եվրոպական Միությանը», - լրագրողներին ասել է նա։

Ավելի վաղ նույն օրը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ևս աջակցություն էր հայտնել Իսպանիային՝ X հարթակում գրելով «ԵՄ-ի լիակատար համերաշխությունը Իսպանիայի հետ» մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ սպառնացել էր Իսպանիայի նկատմամբ ամբողջական առևտրային էմբարգո սահմանել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը հայտարարել էր, որ թույլ չի տա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ հարվածների հետ կապված գործողությունների համար։

XS
SM
MD
LG