Մատչելիության հղումներ

ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագիրը կարող է սառեցվել

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես, արխիվ
Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես, արխիվ

Եվրամիության անդամ երեք պետություններ՝ Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան, հանդես են եկել դաշինքի և Իսրայելի միջև կնքված ասոցացման համաձայնագրի սառեցման առաջարկով։ Երեք երկրների համատեղ նախաձեռնության մասին այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկած արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան պահանջում են, որպեսզի Իսրայել-ԵՄ ասոցացման համաձայնագրի սառեցման հարցը քննարկվի արդեն այսօր», - հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարը։


XS
SM
MD
LG