Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը ողջունում է Օսիպյանի ազատ արձակումը

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, արխիվ
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակումը:

«Ողջունում եմ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը: Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության և Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում», - գրել է եվրոպացի դիվանագետը X-ում:

«Մենք կշարունակենք հետևել գործին», - ասված է Մարագոսի գրառման մեջ:

Վարչապետի հետ վիճելուց հետո ձերբակալված Օսիպյանը Նուբարաշենի բանտում 23 օր անցկացրեց և կալանքից ազատ արձակվեց երեկ երեկոյան: Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով մեղադրվող երիտասարդը ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ Մարագոսը Օսիպյանի դեպքը քննարկել էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

XS
SM
MD
LG