ԵՄ առաջնորդներն այսօր հանդիպում են՝ քննարկելու էներգիայի գները նվազեցնելու ուղիները, ինչպես նաև «շատ տարակարծություններ առաջացնող» առաջարկներ։
Գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին՝ ընդգծելով՝ ԵՄ-ն պետք է մանրակրկիտ վերանայի միության Արտանետումների առևտրի համակարգը (ETS) և ընդունի լրացուցիչ միջոցներ՝ էներգետիկ շուկայում սպեկուլյացիայի դեմ պայքարելու համար։