Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահը հորդորել է Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը

Եգիպտոսի նախագահ Ադդել Ֆաթթահ ալ-Սիսին, արխիվ
Եգիպտոսի նախագահ Ադդել Ֆաթթահ ալ-Սիսին, արխիվ

Եգիպտոսի նախագահ Ադդել Ֆաթթահ ալ-Սիսին հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը։

«Ոչ ոք չի կարող դադարեցնել պատերազմը մեր տարածաշրջանում, Միջերկրական ծովում, Ձեզնից բացի։ Խնդրում եմ, պարոն նախագահ, խնդրում եմ։ Խնդրում եմ օգնեք մեզ կանգնեցնել պատերազմը։ Դուք կարող եք դա անել»,- հայտարարել է Սիսին Կահիրեում անցկացված Եգիպտոսի էներգետիկ ցուցահանդես 2026 կոնֆերանսում։

Սիսիի խոսքով՝ պատերազմը կհանգեցնի մատակարարման պակասի և գների բարձրացման կրկնակի ցնցումների, որոնց ամբողջ ծավալը դեռևս չի զգացվել։



XS
SM
MD
LG