Թուրքական դատարանը կալանավորել է Ստամբուլի շրջաններից մեկի քաղաքապետին և ևս 18 անձի՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության դեմ կոռուպցիոն քննության շրջանակում։
Պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հղում անելով դատախազությանը, հայտնում է, որ 19 կասկածյալ, այդ թվում՝ Աթաշեհիր շրջանի քաղաքապետ Օնուրսալ Ադըգյուզելը, ձերբակալվել են՝ կաշառակերության, հանցավոր կազմակերպություն ստեղծելու և անդամակցելու, ինչպես նաև մրցույթների կեղծման մեղադրանքներով։
Ձերբակալություններն ավելի լայն ճնշումների մի մասն են, որոնց ընթացքում թիրախավորվել են ընդդիմադիր կուսակցության մի շարք քաղաքապետեր և պաշտոնյաներ, այդ թվում՝ Ստամբուլի պաշտոնանկ քաղաքապետ և նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Վերջինս ավելի քան մեկ տարի կալանքի տակ է։
Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պնդում է, որ հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն, մինչդեռ Թուրքիայի կառավարությունը հերքում է դատական համակարգի վրա որևէ միջամտություն։