Մատչելիության հղումներ

«Ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չպետք է լինեն». Փաշինյանը Դաշնակցությանը «հանցավոր» որակեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

«Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, էդ պրոբլեմը լինելու է, և մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը էն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս», - այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանին դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դաշնակցական պատգամավորը վարչապետին հարցրել էր, թե ի՞նչ է արվում դպրոցներում բռնությունները և բանակում զինծառայողների ինքնասպանության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:

«Քանի դեռ կա Հայաստանում կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է ... դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացեք, եկել եք դպրոցների դարդն եք լացում», - դաշնակցական պատգամավորին ի պատասխան հայտարարեց վարչապետը:

XS
SM
MD
LG