Մատչելիության հղումներ

Իրանից փախուստի դիմած ռեժիսորը Կաննի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել


Իրանցի կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը
Իրանցի կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը

Իրանցի կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, ով կարողացել է փախուստի դիմել իրանական բանտից և մտրակի պատժից, Կաննի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել։

«Սուրբ թզի սերմը» ֆիլմը, որի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է 12 րոպե շարունակ, քննիչի մասին է, ում ընտանեկան կյանքը քայքայվում է հակակառավարական ցույցերի ժամանակ:

Ֆրանսիական առողջարանային քաղաքում մրցանակն ընդունելիս 51-ամյա ռեժիսորը հայտարարել է՝ իր սիրտը կապված է նկարահանող խմբի հետ, որը «դեռևս Իրանում է՝ գաղտնի ծառայությունների ճնշման տակ»:

Ռասուլոֆը Իրանի իշխանությունների կոշտ քննադատներից է, ով երկու անգամ բանտարկվել է։ Երրորդ բանտարկությունից առաջ նրան հաջողվել է «ժամերի ընթացքում որոշել՝ գնալ աքսորի կամ բանտարկվել»։

«Ես ստիպված էի ինքս ինձ ասել՝ լավ, ես ուզում եմ բանտ՞ում լինել, թե՞ պետք է լքեմ Իրանը, աշխարհագրական Իրանը և միանամ մշակութային Իրանին, որը գոյություն ունի նրա սահմաններից դուրս»,- լրագրողների հետ զրույցում պատմել է ռեժիսորը, որը հայրենիքում ութ տարվա ազատազրկման է դատապարտվել «ազգային անվտանգության դավաճանության համար»։

Իրանից նրա փախուստի մանրամասները հայտնի չեն։ Նա միայն նշել է, որ գործողությունը պլանավորվել է կալանքի տակ գտնվելու ընթացքում ունեցած շփումների միջոցով:

«Որքան շատ եք շփվում քննիչների, գաղտնի ոստիկանության հետ, այնքան հասկանում եք՝ ինչպես խանգարել նրանց», - ասել է ռեժիսորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG