Մատչելիության հղումներ

Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել

Ուկրաինա - Նավեր Օդեսայի նավահանգստում, արխիվ
Ուկրաինա - Նավեր Օդեսայի նավահանգստում, արխիվ

Սև ծովում երեկ TEDY նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել են երկու Ադրբեջանի քաղաքացիներ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ զոհվածներն են Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը, ևս երկու ադրբեջացիներ վիրավորվել են, նրանց տեղափոխել են Ուկրաինայի Չերնոմորսկ քաղաքի հիվանդանոց:

Հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որտեղ է հարձակման ենթարկվել նավը և ում էին պատկանում այն գրոհած անօդաչուները: Սակայն, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ, բաց աղբյուրների տվյալներից և Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հետևում է, որ հարվածը հասցվել է ռուսական անօդաչուների կողմից Օդեսայից ոչ հեռու:

Մասնավորապես, ըստ Astra տելեգամյան ալիքի, TEDY-ն քարշակող նավ՝ բուքսիր է, որը նավարկում է Սոմալիի դրոշի ներքո: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն էլ երեկ հաղորդել է դեպի Օդեսայի նավահանգիստ նավ ուղեկցող բուքսիրի հարվածելու մասին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել «ձեռնպահ մնալ մարտական գործողությունների և անկայուն անվտանգության շրջաններ մեկնելուց և այնտեղ աշխատելուց:

Հունիսին վեց ադրբեջանցիներ զոհվեցին Ազովի ծովի Տագանրոգի ծովածոցում երկու բեռնատար նավերի ուկրաինական անօդաչուների հասցրած հարվածի հետևանքով:

XS
SM
MD
LG