Մատչելիության հղումներ

Ազովի ծովում հինգ ադրբեջանցի է զոհվել

Անցած գիշեր անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ազովի ծովում նավարկող երկու բեռնատար նավերին, ինչի հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացի է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից Բաքվին փոխանցված տվյալները։

«Հունիսի լույս 5-ի գիշերը «Նատրա» և «Ցիրկոն» նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Այդ երկու նավերի անձնակազմերում Ադրբեջանի 25 քաղաքացի էր ընդգրկված, սակայն տրանսպորտային միջոցները Ադրբեջանի Հանրապետության սեփականություն չեն հանդիսանում»,- մանրամասնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։

XS
SM
MD
LG