Մատչելիության հղումներ

Դավիթ Մինասյանն այսօր ևս գիտակցության կորուստ է ունեցել. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանն այսօր ևս գիտակցության կորուստ է ունեցել, փոխանցեց Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխված տղայի փաստաբանը։

Առավոտյան Արմավիրի բանտից Աբովյանի բանտ տեղափոխված պատանուն օգնություն ցուցաբերելու համար շտապօգնություն էր կանչվել, սակայն որոշում էր կայացվել տեղափոխել հիվանդանոց, ասաց Վարդուհի Էլբակյանը։ Թե ինչքան տղան կմնա հիվանդանոցում, հայտնի չէ:

Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար:

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Դավիթը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակում

XS
SM
MD
LG