Մատչելիության հղումներ

Մայիսմեկյան ընդհարումներ՝ Ստամբուլում


Ստամբուլ, Թուրքիա, 1-ը մայիսի, 2024թ.
Ստամբուլ, Թուրքիա, 1-ը մայիսի, 2024թ.

Ստամբուլի մի շարք շրջաններում այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների և մայիսի 1-ի առթիվ կազմակերպված ցույցերի մասնակիցների միջև։

Հիմնական իրադարձությունները ծավալվել են քաղաքի եվրոպական հատվածում գտնվող Սարաչհանե թաղամասում, որտեղ հավաքվել էին Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամները։ Ընդդիմադիր ուժի առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ էր արել իր կողմնակիցներին Սարչհանեից երթով շարժվել դեպի Ստամբուլի գլխավոր՝ Թաքսիմ հրապարակ։

Ոստիկանությունը, սակայն, արգելափակել էր քաղաքի կենտրոն տանող բոլոր փողոցները՝ ցուցարարների դեմ մահակներ և արցունքաբեր գազ կիրառելով։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քաղաքական որևէ ուժի չի թույլատրվի մայիսմեկյան հանրահավաք անցկացնել Թաքսիմ հրապարակում։

Չնայած իշխանությունների այս նախազգուշացումներին՝ մի շարք ձախակողմյան ուժեր առավոտյան փորձել էին հավաքվել հրապարակում, սակայն ոստիկանությունը բերման էր ենթարկել ցույցերի մի քանի տասնյակ մասնակիցների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG