Մատչելիության հղումներ

Չորս զոհ, 10 վիրավոր Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո

Կրիվոյ Ռոգ, արխիվ
Կրիվոյ Ռոգ, արխիվ

Ուկրաինայի վրա ռուսական գիշերային հարվածներից չորս զոհ և 10 վիրավոր կա, վկայակոչելով պաշտոնյաներին, գրում է Reuters գործակալությունը։

Սահմանամերձ Սումիի մարզում բնակելի տանը հասցված ռուսական ԱԹՍ հարվածի հետևանքով երկու կին, տարեց տղամարդ և երկու տարեկանը չլրացած աղջիկ են սպանվել, ևս երեք հոգի վիրավորվել են, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի Կրիվոյ Ռոգին հասցված հրթիռի հարվածից յոթ վիրավոր կա, տեղեկացրել է քաղաքի պաշտպանական խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։

Այսօր Ուկրաինայում սգո օր է հայտարարված։ Նախօրեին մայրաքաղաք Կիևին ռուսների հարվածներն ավելի քան երեք տասնյակ մարդու կյանք են խլել։ Դա այս տարվա ամենամահաբեր ռուսական հարձակումն էր մայրաքաղաքի վրա։


XS
SM
MD
LG