Մատչելիության հղումներ

35 տարի առաջ այս օրը Չինաստանի բանակն ու տանկերը Պեկինի հրապարակում ճզմեցին խաղաղ ցուցարարներին


Ոստիկանները փորձում են ճնշել ուսանողների երթը, Պեկին, Տյանանմենի հրապարակ, 4-ը մայիսի, 1989թ.
Ոստիկանները փորձում են ճնշել ուսանողների երթը, Պեկին, Տյանանմենի հրապարակ, 4-ը մայիսի, 1989թ.

35 տարի առաջ այս օրը՝ 1989 թվականի հունիսի 4-ին, Չինաստանի բանակն ու տանկերը Պեկինում մտան Տյանանմեն հրապարակ, որտեղ մի քանի շաբաթ խաղաղ ցուցարները քաղաքական ազատություններ էին պահանջում։

Խաղաղ ցուցարարների դեմ չինական բանակի բռնաճնշումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են սպանվել, ստույգ թիվ հայտնի չէ, ենթադրվում է, որ զոհերի թիվն անցնում է հազարը։ Պեկինը պաշտոնական որևէ տվյալ չի հրապարակում։

Զոհված ցուցարարներ Տյանանմենի հրապարակում, Պեկին, 4-ը հունիսի, 1989թ.
Զոհված ցուցարարներ Տյանանմենի հրապարակում, Պեկին, 4-ը հունիսի, 1989թ.

Այդ ժամանակներից սկսած Չինաստանի իշխանությունները փորձում են ջնջել բռնաճնշումների մասին ցանկացած հիշատակում։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրության մեջ արտգործնախարարության խոսնակի տեղակալ Մարկ Տոները նշել է, թե Միացյալ Նահանգները ցանկություն է հայտնել, որպեսզի Չինաստանը մանրամասն հաշվետվություն ներկայացնի բռնի ճնշումների ընթացքում զոհված, կալանավորված և անհայտ կորած անձանց մասին:

Ուսանողները Տյանանմենի հրապարակում, 28-ը մայիսի, 1989թ․
Ուսանողները Տյանանմենի հրապարակում, 28-ը մայիսի, 1989թ․

Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն այսօր բուռն հակադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ով երդվել է երբեք չմոռանալ 35 տարի առաջ տեղի ունեցած բռնաճնշումները։

«ԱՄՆ-ի գործողությունները լուրջ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին», - այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, շեշտելով, որ Չինաստանը խիստ դժգոհ է և վճռականորեն դեմ է դրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG