Մատչելիության հղումներ

Չեխիայում վարչապետ է նշանակվել Անդրեյ Բաբիշը


Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը վարչապետ է նշանակել միլիարդատեր, ընդդիմադիր ANO կուսակցության առաջնորդ Անդրեյ Բաբիշին:

Նա նախորդ շաբաթ ասել էր, որ իր հիմնական ակտիվը՝ Agrofert-ը (քիմիական, սննդի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերությունների խումբ), «կփոխանցի վստահության կառույցի», որպեսզի լուծի պաշտոնում առաջացող շահերի բախման խնդիրը։

71-ամյա Բաբիշը իշխանության է վերադառնում չորս տարի ընդդիմության շարքերը համալրելուց հետո: Այդ ընթացքում նա անցում կատարեց լիբերալ կենտրոնից դեպի եվրոպական ծայրահեղ աջ ուժեր՝ Եվրոպական խորհրդարանում միանալով «Հայրենասերներ Եվրոպայի համար» խմբակցությանը։

Նրա կաբինետում կընդգրկվի աջակողմյան, Եվրամիության և ՆԱՏՕ-ի դեմ հանդես եկող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Բաբիշը խոստացել է պետական բյուջեից կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և հայտարարել է, որ նոր կառավարությունը կարող է դադարեցնել Չեխիայի կողմից ղեկավարվող զինամթերքի ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներից կատարվում է խոշոր տրամաչափի զինամթերքի գնում Ուկրաինայի համար:

Նա գործադիրը ղեկավարել է նաև նախկինում՝ 2017-2021 թվականներին:

XS
SM
MD
LG