Մեծ Բրիտանիայի տվյալների պաշտպանության հսկիչ մարմինը 19.5 միլիոն դոլարով տուգանել է առցանց քննարկումների կայք Reddit-ին՝ մեղադրելով կազմակերպությանը, որ ձախողել է պաշտպանել երեխաների անձնական տվյալները։
ԱՄՆ-ում հիմնված ընկերությունը ճիշտ չի ստուգել երեխաների տարիքը և մինչև 2025 թվականի հունվար չի իրականացրել երեխաների համար պարտադիր ռիսկերի գնահատում։
«Այս խախտումները նշանակում են, որ Reddit-ն ապօրինաբար է օգտագործել երեխաների տվյալները՝ տրամադրելով նրանց ոչ պատճաշ և վնասակար բովանդակություն», - ասված է Մեծ Բրիտանիայի տվյալների պաշտպանության հսկիչ մարմնի հայտարարությունում։
Reddit-ը ամերիկյան սոցիալական նորությունների և քննարկումների հարթակ է, որը ստեղծվել է 2005-ին։