Մատչելիության հղումներ

Բրիտանացի դիվանագետը կարտաքսվի Ռուսաստանից՝ լրտեսության մեղադրանքով

Բրիտանացի դիվանագետը, որ մեղադրվում է լրտեսության մեջ, կարտաքսվի Ռուսաստանից։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոսկվայի անվտանգության և հակահետախուզական ծառայությունն է հայտնաբերել լրտեսության ապացույցներ, որոնք, ըստ հաղորդման, սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը։

Ծառայությունը նաև պնդել է, որ դիվանագետը կեղծ տեղեկություններ է տրամադրել և փորձել է ձեռք բերել զգայուն տվյալներ Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։

Դիվանագետը, որի անունը չի հրապարակվում, երկու շաբաթվա ընթացքում պետք է լքի երկիրը։

Ռուսական մամուլը նաև տեղեկացնում է, որ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանաե Դհոլակիային այսօր կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։

Սա արդեն երկրորդ բրիտանացի դիվանագետն է այս տարի, որին Ռուսաստանը հարկադրում է հեռանալ երկրից՝ լրտեսության մեղադրանքների պատճառով։

Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին «ագրեսիվ և համակարգված հետապնդման արշավ» վարելու մեջ։

«Այսօր Ռուսաստանի կողմից մեր դիվանագետների հասցեին հնչեցված մեղադրանքները լիովին անհեթեթ են», - հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով, որ Ռուսաստանը «տարածում է չարամիտ և ամբողջովին անհիմն մեղադրանքներ նրանց աշխատանքի վերաբերյալ»։

XS
SM
MD
LG