Մատչելիության հղումներ

Բրիտանական Placebo խումբը չեղարկել է Ղազախստանում և Վրաստանում համերգները՝ ռուս հովանավորի քննադատության ֆոնին


Placebo խմբի համերգը Հունգարիայում, արխիվ
Placebo խմբի համերգը Հունգարիայում, արխիվ

Բրիտանական Placebo ռոք խումբը չեղարկել է համերգները Ղազախստանում և Վրաստանում։

Խումբը Ինստագրամում երեկ հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Ղազախստանում կայանալիք Yandex Park Live փառատոնում նախատեսված ելույթը չեղարկվել է «հիմնավոր հանգամանքների պատճառով, որոնք կապված չեն կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմի հետ»:

Երաժշտական խումբը հավելել է, որ սեպտեմբերի 12-ին Վրաստանում կայանալիք՝ ռուսական Yandex-ի հովանավորած համանման միջոցառման ժամանակ ելույթը նույնպես չեղարկվել է։

Ալմաթիում և Թբիլիսիում համերգների չեղարկումը տեղի է ունենում Yandex-ի՝ որպես հովանավոր այդ միջոցառումներին ներգրավվածության քննադատության ֆոնին։

Երբ հունիսին հայտարարվեց, որ Placebo-ն իր կատարումներով գլխավորելու է Ալմաթիի միջոցառումը, քննադատության ալիք սկսվեց. խմբին մեղադրեցին ռուսական ընկերության հետ համագործակցելու համար, որն իր հերթին քննադատության է արժանացել Ուկրաինա ռուսական ներխուժմանն աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG