Մատչելիության հղումներ

Բուշեր նահանգի հարավում ԱԹՍ է խոցվել. ISNA

Բուշերի ատոմակայանը, արխիվ
Բուշերի ատոմակայանը, արխիվ

ԻՀՊԿ-ի խոսնակ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհամմադին, ըստ իրանական ISNA գործակալության, հայտնել է, թե անօդաչու թռչող սարք է խոցվել Բուշեր նահանգի հարավային մասում, ԱՄՆ-ի գիշերային ավիահարվածներից հետո՝ պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։

Ամերիկյան կողմն առայժմ չի մեկնաբանել իրանական բանակի հաղորդագրություններն այն մասին, թե խոցվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը։

Իրանական լրատվամիջոցներն այսօր հաղորդել էին Իրանի հարավում հնչած մի քանի պայթյունների մասին՝ Քեշմ կղզում, Սիրիկ քաղաքում և ռազմավարական նշանակության Բանդար Աբբաս նավահանգստի մոտակայքում։

ԻՀՊԿ-ն այսօր տարածած հայտարարության մեջ հայտնել էր նաև, որ հարվածել են Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի տարածքի և Քուվեյթի Ալի ալ Սալեմ ավիաբազայի օբյեկտներին։


XS
SM
MD
LG