Մատչելիության հղումներ

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածներից երեք մարդ է զոհվել

Հրդեհ՝ Տուապսեի նավթավերամշակման գործարանում
Հրդեհ՝ Տուապսեի նավթավերամշակման գործարանում

Ռուսաստանի Բելգորոդի մարզի տարբեր շրջաններում մեքենաների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս երեքը, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Հաղորդվում է նաև, որ գիշերը ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Տուապսեի նավթավերամշակման գործարանին (վերջին մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ): Այս մասին հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Կրասնոդարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց» հետո նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, աշխատանքներ են տարվում այն մարելու համար:

Կիևը դեռ չի մեկնաբանել հաղորդագրությունները:


XS
SM
MD
LG