Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ պետդեպարտամենտի հաղորդագրության՝ պետքարտուղար Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները որպես կարևոր քայլ, որը ինչպես նշվում է հաղորդագրությունում, «ցույց է տալիս Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի կողմից առաջ մղած պատմական խաղաղության համաձայնագրին»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Ընդգծվեց «TRIPP»-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG