Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամով․ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է

Արխիվ
Արխիվ

Վստահությամբ կարելի է ասել, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է, այսօր Մոսկվայում իր ռուս պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ պնդելով, թե Բաքվի նախաձեռնություններն են նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը։

Չնայած այս հայտարարություններին՝ Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է անցած տարի՝ Վաշինգտոնում։

Անցյալ շաբաթ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկնել էր, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ «Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։

«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է և բաց է հանրության համար։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումն արդեն ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել», - ասել էր նա։

Բաքուն իր նկատմամբ տարածքային պահանջ է համարում Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը։

XS
SM
MD
LG