Մատչելիության հղումներ

Բացահայտվել է խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել է Ռուսաստանից Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացու, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։

«Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- հայտնում է ՊԵԿ-ը:

Հաղորդվում է նաև, որ մեկ օր անց էլ Հայաստան ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի (37 մլն․ ՀՀ դրամ): Վերջինիս ևս ձերբակալել էին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել է տնային կալանքը։

XS
SM
MD
LG