Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ պետության դեմ զինված հարձակման փորձ է կանխել

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության շենքը
Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության շենքը

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է «պետականության դեմ հանցագործություն ծրագրող» անձանց ձերբակալությունների մասին։

Հաղորդվում է, որ գործի շրջանակներում բերման են ենթարկվել երեք անձինք, ովքեր «այլ քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել են հանցավոր շրջանակ, սոցիալական ցանցերում փակ խմբերում գաղտնի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել՝ պետական կառույցների դեմ դիվերսիա իրականացնելու նպատակով»։

Հաղորդագրության համաձայն՝ հարձակման թիրախներից էր Ադրբեջանի պետական սահմանի մաքսակետը, նպատակն, ըստ գերատեսչության, «վնասել երկրի պաշտպանունակությանն ու տնտեսական անվտանգությանը, ինչպես նաև պատանդներ վերցնել»։

XS
SM
MD
LG