Այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անցկացնում։
Թե ինչ օրակարգով է նիստը և ինչ հարցեր են քննարկելու, այս պահին հայտնի չէ:
Իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում մեծ ծեծկռտուք սկսվեց խորհրդարանում, պատգամավորները բռունցքներով ու ոտքերով անխնա հարվածում էին իրար ու գոռգոռում: ԱԺ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ: Այս անգամ հատուկենտ տղամարդ պատգամավորներ ներգրավված չէին ծեծկռտուքում: