Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի 2025-ի կատարողականի քննարկումը

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության 2021-2026 թթ-ի ծրագրի անցած տարվա կատարողականի քննարկումը։ Պատգամավորների ելույթներին կհետևի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը։

Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը, իսկ հայտարարված խաղաղությունն էլ կեղծ է:

Իշխանականները, մինչդեռ, հակադարձում են՝ խաղաղությունը հաստատված է, ընդդիմությունն էլ սպառնալիք այդ խաղաղությանը։ ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն անգամ հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունն այսօր բրենդ է, ՀՀ վարչապետը բրենդն է»:

XS
SM
MD
LG