Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկումը։ Հիմնական զեկուցողը վարչապետն է, նիստին ներկա են փոխվարչապետերը և նախարարները։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկա չեն՝ բացառությամբ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի, և «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանի։
«Խաղաղությունը մանուկ է, և այդ մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական թիրախը։ Այս ուժերը խոսում են խաղաղության պայմանագիրը վերաբանակցելու մասին, այս տրամաբանության զարգացումը բերելու է պատերազմի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։