Ազգային ժողովը 64 կողմ, 2 դեմ և 5 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագծերի փաթեթը:
Համակարգը կսկսի գործել 2026թ. հունվարի 1-ից:
Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, մինչև 18 տարեկաններն ու 65 տարեկանը լրացած քաղաքացիները: