Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:
Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
2020 թվականի պատերազմից երկու ամիս առաջ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող հանձնաժողովն ստեղծվել է վարչապետի փետրվարի 19-ի որոշմամբ: