Մատչելիության հղումներ

Այս տարի առաջին դասարանցիների նախնական թիվը 34 հազար 780 է


Այսօր Գիտելիքի և դպրության օրն է։ Նոր ուսումնական տարին Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից։

Հանրակրթական դպրոցներում, նախնական տվյալներով, սովորելու է 409 հազար 996 աշակերտ։

Օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը այս համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34 հազար 780 առաջին դասարանցի, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը փոփոխության կենթարկվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG